Փոխվարչապետն արմավիրցիներին ասել է, որ նրանց օժանդակելու չորս ուղղություն է քննարկվում

Փոխվարչապետն արմավիրցիներին ասել է, որ նրանց օժանդակելու չորս ուղղություն է քննարկվում

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր հանդիպել է Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչների հետ: ՏԿՆ հասրակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ փոխվարչապետը նրանց տեղեկացրել է կառավարությունում տեղի ունեցող քննարկումների մասին` նշելով, որ օժանդակության չորս ուղղություն է քննարկվում, որոնք վերաբերում են բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների հետ կապված խնդրին, հակակարկտային կայանների թվի ավելացմանն ու կայանների արդյունավետության բարձրացմանը, տարբեր ենթակառուցվածքների (այդ թվում` ոռոգման) միջոցով օժանդակության ցուցաբերմանը, այլ` այդ թվում նաև ֆինանսական աջակցությանը: Արդեն ավարտվում են վնասի չափերի ճշգրտման և գույքագրման աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի որոշել կառավարության աջակցության հիմնական ուղղությունները:

Գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ Արմավիրի մարզպետարանում կայացած հանդիպմանը հիմնականում քննարկվել են տուժած տնտեսություններին ֆինանսական օժանդակության, վարկային պարտավորությունների սառեցման հնարավորության և գյուղատնտեսության ապահովագրության հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նրանց առաջարկել է իրենց ներկայացուցիչներից ստեղծել հասարակական հանձնաժողով և պատրաստակամություն հայտնեց ուղղակիորեն աշխատել հանձնաժողովի հետ ու քննարկել կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ընթացքը: Հանդիպման մասնակիցները խնդրել են իրենց մտահոգություններն անհապաղ փոխանցել ՀՀ նախագահին և վարչապետին: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում կառավարությունում մոտեցումները կճշգրտվեն, և այդ մասին կհայտարարվի:

Հիշեցնենք, որ Արմավիրի մի շարք գյուղերի բնակիչներ առավոտից փակել էին ճանապարհը և նախագահի ու վարչապետի հետ հանդիպում էին պահանջում: Նրանց բերքը նախորդ շաբաթ կարկուտը ոչնչացրել է

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---