Սյունիքի մարզում ուժեղ քամուց տանիքներ են վնասվել. Վնասի չափը դեռ ճշտված չէ

Սյունիքի մարզում ուժեղ քամուց տանիքներ են վնասվել. Վնասի չափը դեռ ճշտված չէ

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին, ժամը 14.23-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի գյուղերում տների տանիքները:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել են Սզնակ և Սյունիք գյուղերի տան տանիքները: Սզնակ գյուղում վնասվել են Արտակ Հարությունյանին պատկանող տան տանիքը, Ալեքսեյ Սարուխանյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, Ժորա Գևորգյանին պատկանող տան տանիքիը, Անահիտ Գևորգյանին պատկանող տան տանիքը, գյուղի ակումբի տանիքի թիթեղները, իսկ Սյունիք գյուղում՝ Նվարդ Առուստամյանին պատկանող ջերմոցի տանիքը և գյուղի ակումբի տանիքը (երկու գյուղում ընդհանուր՝ 150 ք.մ ):

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կստեղծվի հանձնաժողով վնասի չափը ճշտելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---