Դենիս Դվորնիկով. Միակ մասնակիցը, որը պակասում է բանակցություններում, Արցախի ժողովուրդն է

Դենիս Դվորնիկով. Միակ մասնակիցը, որը պակասում է բանակցություններում, Արցախի ժողովուրդն է

PanARMENIAN.Net - Մինսկի խումբն այսօր ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների միակ կառուցողական ձևաչափն է: Ավելի լավ ձևաչափ այս պայմաններում դեռ չկան: Այդ մասին հայտարարել է PanARMENIAN.Net ին ՌԴ Հանրային պալատի անդամ, քաղաքագետ Դենիս Դվորնիկովը: «Ցավոք, հակամարտության խորությունն ու նրանց հակազդեցությունը, ում համար խաղաղ ու արդար արդյունքն անցանկալի է, շատ մեծ է: Կարելի է ցավակցել դիվանագետներին, ում նուրբ քաղաքական աշխատանքը տեսանելի չէ և դեռևս չի կարող ակնհայտ արդյունք ունենալ, որի մասին հնարավոր կլինի գեղեցիկ հայտարարել մամլո ասուլիսում: Ես կոչ կանելի ձեռնպահ մնալ շտապողական ու զգացմունքային գնահատականներից: Մինսկի խումբը ականազերծ դիվանագետների խումբ է:

Սխալի գինը հսկայական է: Պատկերացրեք, որ իսկական ռազմական ականազերծը ազատում է պայթուցիկով փաթաթված երեխային: Նա պետք է ուշադրությունը բաշխի վախեցած երեխայի և ամեն պահի պայթելու վտանգի միջև: Վտանգավոր աշխատանքի ժամանակ, ինչ-որ լար քանդելիս, այդպիսի սակրավորը երբեմն ստիպված է լինում ցավ պատճառել երեխային, միաժամանակ շատ նուրբ վարվելով պայթուցիկ սարքի հետ, յուրօրինակ միջնորդ հանդիսանալով նրանց միջև: Ոսւտի, պետք է մտածել այն մասին, որ եթե ՄԽ հայտարարություններն ու գործողությունները ինչ-որ մեկին դուրեկան չեն, գուցե հենց այդ պատճառով է, որ պայթյուն չի եղել»,-ասել է Դվորնիկովը:

Միևնույն ժամանակ ռուս քաղաքագետը նշել է, որ այսօր ուժերի բալանսը ՄԽ-ում ձևավորվել է երկար և ոչ դյուրին կերպով: Եվ հիմնական մասնակիցների շնորհիվ է, որ կանխակալ մոտեցման գործոնը խմբում նվազագույնի է հասցված: «Նոր մասնակիցը, հիմնականում հավակնոտ, կարող է անկանխատեսելի կերպով խախտել այդ հավասարակշռությունը: Միակ մասնակիցը, որը պակասում է գործընթացում որպես ինքնուրույն կողմ, Արցախի ժողովուրդն է»,-ասել է Դվորնիկովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---