Ստեփանակերտում բացվել է «Հողի հիշողությունը. Արցախ» հնագիտական ցուցահանդեսը![]() 25 մայիսի 2013 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին Ստեփանակերտ քաղաքաում մասնակցել է «Հողի հիշողությունը. Արցախ» հնագիտական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը կարևորել է Արցախում հնագիտական պեղումների պրոֆեսիոնալ բարձր մակարդակով իրականացումը` հավելելով, որ անհրաժեշտ է այդ գործընթացում ներգրավել նաև արտասահմանյան մասնագետների և դրանց արդյուքները մատչելի դարձնել հանրության լայն շրջանակների համար: Երկրի ղեկավարի խոսքով` մեր հանրապետությունում նման աշխատանքների իրականացումը կարևոր է գիտական, մշակութային և քաղաքական տեսանկյուններից: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |