Կարկտահարություն՝ Լոռու և Արմավիրի մարզերում

Կարկտահարություն՝ Լոռու և Արմավիրի մարզերում

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.10-ից մինչև 16.30-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Լոռու մարզի Ագարակ, Ամրակից և Լեջան գյուղերի պտղատու այգիներն ու ցանքատարածքները: Դեպքի մասին տեղյակ է պահվել փոխմարզպետը:

Ավելի ուշ, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ամասիա գյուղում ևս կարկուտ է տեղում: Ամասիայի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գյուղում տեղացած կարկուտի պատճառած վնասների չափերը ճշտվում են: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---