Մտածիր ու միացիր. Դարձյալ ցույց` գազի սակագնի բարձրացման դեմ

Մտածիր ու միացիր. Դարձյալ ցույց` գազի սակագնի բարձրացման դեմ

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 29-ին` ժամը 15:00-ին, հրավիրում է հանրային լսում գազի սակագնի քննարկման վերաբերյալ:

Էկոդաշինքը կոչ է անում բոլորին այդ օրը `ժամը 14:00-ին, հավաքվել Սարյան 22 հասցեում:

«Պահանջում ենք, որ մեզ , մեր իսկ երկրում ապահովեն արժանապատիվ կյանքով, չդարձնեն ստրուկ ու գաղթյալ: Բոլորս էլ գիտակցում ենք, որ այս թանկացումներ ազդելու են կյանքի բոլոր ոլորտների վրա:

Ուսանողներ , ուսուցիչներ, աշակերտներ ու ծնողներ, մտածեք թե ինչպես եք օգտվելու տրասպորտային միջոցներից,առանց այդ էլ մեր երկրում կրթությունն շատ թանկ արժե,իսկ աշխատանքի դիմաց վարձատրվում ենք , աղքատավարձով: Մեր ներկայությունից է կախված մեր ապագան: Մտածիր ու միացիր,մենք կարող ենք միասին»,-ասված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---