ՀԱՊԿ ԱԳ նախարարները ԼՂ, Սիրիայի, Իրանի, Աֆղանստանի մասին համատեղ հայտարարություն են ստորագրել![]() 27 մայիսի 2013 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Բիշքեքում ավարտվել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ, ՊՆ նախարարների, ԱԱԽ քարտուղարների նիստը, որի ժամանակ քննարկվել են հավաքական անվտանգության հետագա ամրապնդման մեխանիզմները, խաղաղապահ ներուժի զարգացումը և օպերատիվ արձագանքման հնարավորությունների զարգացումը, մասնավորապես զորավարժություններ միջոցով, որոնցից առանձնացվել է 2012-ին Հայաստանում կազմակերպվածը: Հաջորդ համատեղ զորավարժությունը, որ նախատեսված են այս տարի, տեղի կունենան Բելառուսի, նաև ՌԴ տարածքում:Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը նիստի վերջում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են ստորագրել: «ԱԳ նախարարները ստորագրել են միջազգային կարևորագույն հարցերի շուրջ հայտարարություն, որում արտացոլված են սիրիական ճգնաժամի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված դրության, Աֆղանստանի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և արդի այլ հարցերի շուրջ մոտեցումները»,-ասել է Ս. Լավրովը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |