Ադրբեջանի ՊՆ-ն հերթական զինծառայողի մահը դարձյալ բարդում է հայկական կողմի վրա

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական զինծառայողի մահը դարձյալ բարդում է հայկական կողմի վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակում հերթական մահն է գրանցվել: Այսօր, հոսպիտալի ճանապարհին հրազենային վերքից մահացել է 19-ամյա զինծառայող Նամիգա Համիդովը: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները և հաղորդում, որ Ադրբեջանի ՊՆ-ը հաստատել է տեղեկությունը և նշել, որ զինծառայողը սպանվել է հայկական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու հետևանքով:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքեց հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու մասին տեղեկությունը և նշեց, որ հայկական ԶՈՒ շարունակում են իրենց մարտական հերթապահությունը` առանց խախտումների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---