Ամենասպասված օրը. ՍՕՍ գյուղի երեխաները հունիսի 1-ին անհամբեր են սպասում (վիդեո)

Ամենասպասված օրը. ՍՕՍ գյուղի երեխաները հունիսի 1-ին անհամբեր են սպասում

PanARMENIAN.Net - ՍՕՍ մանկական գյուղում ապրող երեխաները հունիսի 1-ին անհամբեր են սպասում: Այս օրը գյուղի կենտրոնում մեծ տոնակատարություն է լինում, երեխաները խաղում են, պարում, նվերներ ստանում:

Գյուղում այս պահին ապրում է 64 երեխա, նրանք տարբեր տարիքի են, տարբեր երազանքներ ու նախասիրություններ ունեն: Տանյան ու Գոհարիկն, օրինակ, ուզում են բժիշկ դառնալ, նրանք հարազատ քույրեր չեն, բայց նույն տանն են ապրում, որտեղ նրանց խնամում են ՍՕՍ ընտանիքի մայրիկն ու մորաքույրը: Հայկարամը ապրում է հարևան տանը: Նա այստեղ հարազատ քրոջ ու եղբոր հետ է: Հայկարամն էլ երազանք ունի, ուզում է ֆուտբոլիստ դառնալ:

«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի խոսքով` գյուղում կարող են խնամել 72 երեխայի: Երեխաները տարբեր սոցիալական կարգավիճակ ունեն, մի մասը միակողմանի ծնողազուրկ է, մի մասը` երկկողմանի, իսկ մի մասն էլ ծնողներ ունեն, պարզապես սոցիալական վատ պայմաններից ելնելով երեխաներին տվել են ՍՕՍ մանկական գյուղի խնամքին: Աշոտ Քոչարյանը վստահեցրեց, որ իրենք ամեն բան անում են, որպեսզի երեխաները ապրեն ընտանեկան ջերմության ու սիրո մեջ:

Ավելացնենք, որ նախօրեին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այցելեց Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղ, որտեղ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---