Հայերը ամենատխուր ազգերից մեկն են. պատճառը սխալ մասնագիտության ընտրությունն է

Հայերը ամենատխուր ազգերից մեկն են. պատճառը սխալ մասնագիտության ընտրությունն է

PanARMENIAN.Net - Հայերը տխուր ազգերի ցուցակի նախավերջին տեղում են: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի բնորոշմամբ` դժբախտ զգալու պատճառներից մեկն այն է, որ հայերը ապագա մասնագիտությունը սխալ են ընտրում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ կարևոր է երեխայի ապագա մասնագիտության հարցում ծնողների և հարազատների հետ խորհրդակցությունը։ «Եթե երեխային ցույց տան, թե ապագայում որ մասնագիտությունն է ավելի հարմար, նրա կյանքն ավելի ճիշտ կձևավորվի»,- կարծում է սոցիոլոգը: Ըստ նրա` հայ շրջանավարտների 2/3-ը չունի պատկերացում իր "ես"-ի մասին: Սոցիոլոգը նկատեց, որ այժմ կան «մոդայիկ» մասնագիտություններ` տնտեսագետ, մենեջեր, իրավաբան և ծրագրավորող: Ահարոն Ադիբեկյանն ընդգծեց, որ պետք է հաշվի առնել, թե արժի մեծ գումար ծախսել այնպիսի մասնագիտություն ստանալու համար, որով հետագայում չեն աշխատելու: Նա նշեց, որ այսօր նման իրավիճակները շատ են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---