7  05.06.13 - ՄԳԱ Գրուպ ընկերության նախագահ, բարերար, ՀՀ-ում Սլովակիայի պատվավոր հյուպատոս պրն Գագիկ Մարտիրոսյանը նշանակվեց որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային Դեսպան

ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկրորդ Ազգային դեսպան է նշանակվել Գագիկ Մարտիրոսյանը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկրորդ Ազգային դեսպան է նշանակվել Գագիկ Մարտիրոսյանը

PanARMENIAN.Net - Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը «ՄԳԱ Գրուպի» նախագահ, ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանին պաշտոնապես նշանակել է որպես իր Ազգային դեսպան: Մարտիրոսյանը ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի երկրորդ Ազգային դեսպանն է և կմիանա Հայաստանի հայտնի երգչուհի Ալլա Լևոնյանին, ով նշանակվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային դեսպան 2007թ. ապրիլին:

«Իր գործնեության ընթացքոմ «ՄԳԱ Գրուպի» նախագահ Գագիկ Մարտիրոսյանը մեծ ուշադրություն է ցուցաբերել Հայաստանում երեխաների խնդրին՝ ներդրումներ կատարելով այնպիսի ծրագրերում, որոնք փրկում են նորածինների կյանքը, խթանում երեխայի՝ ընտանիքում մեծանալու իրավունքը, ուղղելով ռեսուրսները հաշմանդամոթյուն ունեցող երեխաների ներգրավմանը և ինտեգրմանը: Պրն Մարտիրոսյանի գործունեությունը հանուն երեխաների լավ օրինակ է ծառայում Հայաստանի և սփյուռքի գործարարների համար՝ կարևոր ուղերձ հասցնելով նրանց, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը կարևոր ներդրում է մեր բոլորի կայուն ապագայի համար»,-նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի ունեցած արարողության ժամանակ:

«Ես ցանկանում եմ արտահայտել իմ երախտիքի խոսքը ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանին: Ինձ համար մեծ պատիվ է դառնալ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի Ազգային դեսպան և կրողը դառնալ բարձր արժեքների և սկզբունքների, որոնք քարոզվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից երեխաների պաշտպանության և բարօրության համար: Ես իմ առաքելությունը հաջողված կհամարեմ, եթե հաշմանդամություն ունեցող երեխաները լիովին ինտեգրվեն հասարակության մեջ և վերջին մանկատունը փակվի»,-ասաց «ՄԳԱ Գրուպի» նախագահը՝ ընդունելով իր նշանակումը:

«ՄԳԱ Գրուպի» և Գագիկ Մարտիրոսյանի կողմից նվիրաբերած գումարի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը ապահովել է նորածնային բաժանմունքները հեռավոր գյուղական համայնքների ծննդատներում նոր սարքավորումներով, կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ, որոնք խթանում են վաղ մանկական զարգացումը, կրծքով սնուցումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումը հանրակրթական դպրոցներ:

«Այն բիզնեսը, որը ներառում է երեխաների նկատմամբ հարգանք և օժանդակություն իր ռազմավարության և գործունեության մեջ, օգուտ է բերում երեխաներին և հասարակությանը և կարող է իրական օգուտ բերել նաև բիզնեսի համար»,-ընդգծեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ Մարտիրոսյանը կշարունակի նվիրաբերել իր ժամանակը՝ օգնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ին մոբիլիզացնել գործարարներին Հայաստանում և սփյուռքում և քաջալերել նրանց երեխաների իրավունքների պաշտպանության համար իրականացվող ծրագրերում ներդրումներ անելու կարևորության մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---