Սևան Նիշանյան. Էրդողանին սկսել է դուր գալ իսլամական բարոյականության վերաբերյալ օրենքների ընդունումը![]() 6 հունիսի 2013 - 15:45 AMT PanARMENIAN.Net - «Անցած տարվա աշնանը վարչապետ Էրդողանին մոտ մի քանի մարդիկ սկսեցին հայտարարել թշնամանքի լեզվի մասին օրենք ընդունելու անհրաժեշտության մասին՝ կրոնական արժեքների հանդեպ անարգանքը սահմանափակելու նպատակով: Ես դա չափազանց վտանգավոր եմ համարում: Էրդողանին սկսել է դուր գալ իսլամական բարոյականության վերաբերյալ օրենքների ընդունումը, այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հղիության արհեստական ընդհատումը, դավաճանությունը, ալկոհոլային խմիչքները, կրոնական կրթությանը: Ես մտածեցի, որ դա էժանագին քայլ է՝ հավասարեցնել «թշնամանքի լեզուն» «հակաիսլամիստական խոսքին», ես զգացի, որ ինչ-որ մեկը պետք է ասի դրա մասին»,-ասել է լեզվաբան և լրագրող Սևան Նիշանյանը, որին դատապարտել են 1,5 տարվա ազատազրկման: Նա հիշեցրել է, որ 2012թ. փետրվարին տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Թաքսիմ հրապարակում բողոքի հակահայկական ակցիայի: Որոշ կարգախոսներ ասում էին. «Դուք բոլորդ հայեր եք, դուք բոլորդ վիժվածքներ եք»: Ելույթ ունեցողների թվում էր նաև ՆԳՆ նախկին նախարարը: «Ճիշտ է նրան ազատեցին գործից դրա համար: Սակայն, ճիշտ է նաև, որ ամեն տեսակի զրպարտությունն ընդունելի է այս երկրում, քանի դեռ նրա հեղինակը իշխանությունն է, իսկ թիրախը՝ փոքրամասնության թվում է, լինի այն ազգային, կրոնական, սեքսուալ թե կապված ապրելակերպի հետ: «Չեմ հավատում, թե երբևէ որևէ մեկը պատասխանատվության է ենթարկվել Թուրքիայում սպանություն քարոզելու, հայերի, հրեաների, քրդերի, միասեռականների, աթեիստների, լիբերալների ջարդի համար: Ճիշտ հակառակը, հազարավոր մարդիկ են պատասխանտվության ենթարկվել 301 հոդվածի հիման վրա՝ «թուրքական ինքնությունը վիրավորելու համար: Իսկ հիմա կարծես «իսլամը վիրավորելու թեզն է փոխարինում դրան»,-ասել է նա, գրում է The Armenian Weekly-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |