ՆԱՏՕ-ն հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ լուծում կստանա

ՆԱՏՕ-ն հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ լուծում կստանա

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտադիր է ամրապնդել հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ և հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ լուծում կստանա: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և քաղաքական անվտանգության գծով օգնական Ջեյմս Ափաթուրայը Պյատիգորսկ-Բրյուսել հեռուստակամուրջի շրջանակներում:

«Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր ուղղություն են մեր և Ռուսաստանի համար: Այդ երկրները ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ ինչպես ՌԴ, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ, հատկապես, խաղաղապահ ակտիվության առումով: Խաղաղապահ գործունեության մեջ մենք ոչ մի մրցակցություն չունենք Ռուսաստանի հետ»,-ասել է նա:

ՆԱՏՕ-ն հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ լուծում կստանա՝ գտնելով, որ չի կարելի է թերագնահատել նման լատենտային հակամարտությունները տևական ժամանակ, փորձը ցույց է տալիս, որ դա լավ բանի չի հանգեցնում: «Նման հակամարտությունները լուրջ հետևանքներ են ունենում հարևանների համար, այս դեպքում նաև ՌԴ և Եվրոպայի: Այդ հակամարտությունները վատ են ազդում էներգետիկայի վրա, ուստի այդ խնդիրը ուշադրության կարիք ունի»,-ասել է Ափաթուրայը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---