Հռոմի պապը մտադիր է այցելել Հայաստան Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում

Հռոմի պապը մտադիր է այցելել Հայաստան Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ցանկանում է այցելել Հայաստան Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում և մասնակցել այդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Ընթացիկ տարվա մայիսին հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես Բեդրոս XIX-ի հետ հանդիպմանը նա ասաց, որ դա եղել է XX դարի առաջին ցեղասպանությունը: 2006 թվականին Բուենոս Այրեսի կարդինալ Խոսե Բերգոլիոն (ապագա Հռոմի պապը) կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «Օսմանյան կայսրության ամենասարսափելի ոճրագործություն հայերի ու մարդկության դեմ»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---