Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ համայնքների ղեկավարների հետ

Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ  համայնքների ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների համար մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվող երկրորդ սեմինար-դասընթացի մասնակիցների հետ:

Երկրի ղեկավարը կարևորել է նման դասընթացների անցկացումը և ընդգծել, որ սեմինարները դրական ազդեցություն կունենան համայնքների ղեկավարների աշխատանքի և հետագա գործունեության կազմակերպման վրա` նոր որակ հաղորդելով նրանց տեսական գիտելիքներին և դրանք գործնականում կիրառելու հմտություններին:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---