Վահագն Չախալյանը դատի է տվել Միխայիլ Սահակաշվիլուն![]() 13 հունիսի 2013 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դատի է տվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն, Սամցխե-Ջավախքի նախկին մարզպետին ու պատգամավոր Գոգա Խաչիձեին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Վահագն Չախալյանը: Նա ասաց, որ հայցն արդեն ներկայացրել է և 30 օրից նրան կպատասխանեն՝ գործը քննության առնվելու է, թե՝ ոչ: Վահագն Չախալյանն ասաց, որ գնալու է մինչև վերջ և վերականգնելու է իր խախտված իրավունքները: Նշենք, որ վերոհիշյալ գործիչները Չախալյանի հասցեին մեղադրանքներ էին հնչեցրել, որոնք չեն ապացուցվել: Ըստ այդ մեղադրանքների՝ Չախալյանն, իբրև թե, ահաբեկել է վրացական եկեղեցու հոգևորականներին, ֆիզիկական բռնություն է կիրառել նրանց հանդեպ: Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը 2008-ի հուլիսի 21-ին ձերբակալվել էր։ 2009թ. ապրիլի 7-ին նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: Այս տարվա հունվարին Վրաստանում տարածված համաներման շրջանակներում դատարանը վերանայեց Վահագն Չախալյանի դատավճիռը և չորս ու կես տարի անց ազատ արձակեց նրան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |