Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում այսօր, վաղը և հունիսի 19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 17-ին հյուսիսային շրջաններում, 18-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից:

Քամին հարավ-արևելյան հատվածում կլինի 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ը աստիճանաբար կբարձրանա 3-5, 17-19-ը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում հունիսի 15-16-ը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանակությունը փոքր է, 18-ի օրվա երկրորդ կեսին սպասվումէ կարճատև անձրև և ամպրոպ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---