Սա իմ վերջին պայքարը չէ. Մոնթեին նվիրված միջացոռմանը կներկայացվի նրա անտիպ հոդվածներից մեկը

Սա իմ վերջին պայքարը չէ. Մոնթեին նվիրված միջացոռմանը կներկայացվի նրա անտիպ հոդվածներից մեկը

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին լրացավ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու 20-ամյա տարելիցը: Այս կապակցությամբ` Մոնթեի կյանքն ու գործունեությունը հիշելու, նրա գաղափարներին ծանոթանալու համար «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը վաղը` ժամը 19:00-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոնում անցկացնելու է Մոնթե Մելքոնյանին նվիրված «Սա իմ վերջին պայքարը չէ» խորագրով միջոցառումը:

Մինչ միջոցառումը կլինի այց Եռաբլուր` Մոնթեի շիրիմին: Եռաբլուր այցը կմեկնարկի 15:30-ին, Եռաբլուրի կամարի մոտից: Այցի մասնակիցներին կտրվեն միջոցառման համար պատրաստված շապիկներ:

«Միջոցառման նպատակն է հանրությանը և հատկապես երիտասարդությանը ներկայացնել Մոնթեի անցած ուղին, բացահայտել նրան ամենատարբեր տեսանկյուններից` որպես զինվոր, բնապահպան, ռազմավարագետ և այլն: Այն իր մեջ կրում է Մոնթեի պայքարը շարունակելու պատգամը այսօրվա սերնդին փոխանցելու գաղափարը:

Այդ օրը մենք հնարավորություն կունենանք լսելու Մոնթեի մարտական ընկերների, ինչպես նաև Մոնթեի կնոջ` Սեդա Գպրանյան-Մելքոնյանի խոսքն ու պատմությունները: Ելույթ կունենան նաև գուսան Հայկազունը և «Կարին» ազգագրական համույթը:

«Սա իմ վերջին պայքարը չէ» միջոցառման շրջանակներում պատրաստվել է գրքույկ, որը միջոցառման ավարտին կտրվի ներկաներին: Դրանում ներկայացված է հատվածներ Մոնթեի կողմից գրված հոդվածներից ու աշխատություններից, ինչպես նաև նրան նվիրված մի շարք գրքերից: Բացի գրքույկից ներկաները նաև հնարավորություն կունենան ծանոթանալու Մոնթեի անտիպ հոդվածներից մեկին»,- ասված է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---