ՈՒԵՖԱ-ն դեմ չի լինի, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները խաղան չեզոք դաշտում

PanARMENIAN.Net - «ՈՒԵՖԱ-ն չի խոչընդոտի չեզոք դաշտում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ խաղի կազմակերպմանը, եթե կողմերը պայմանավորվեն»: Այդ մասին հայտարարել է ԱՖՖ-ի Գլխավոր քարտուղար Ֆուադ Ասադովը: Նա նկատել է, որ այսօրվա դրությամբ գերակա խնդիրներից մեկը այդ հարցի շուրջ փոխզիջման հասնելն է հայկական կողմի հետ: «Նախկինում էլ մենք ընտրական մրցաշարի խաղեր ենք անցկացրել Տրաբզոնում: Կարելի է հիշատակել նաեւ Իսրայելի թիմը, որը հաճախակի է խաղեր անցկացրել հարազատ պատերից դուրս: Այնպես որ նախադեպերը բավական շատ են եւ կարծում եմ, որ ՈՒԵՖԱ-ն առարկություններ չի ունենա»,-ընդգծել է Ասադովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---