17 հունիսի 2013 - 13:21 AMT
Արցախում քննարկել են դատաիրավական ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պատվիրակությանը` դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են դատաիրավական ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է կապերի հետագա ընդլայնման եւ խորացման անհրաժեշտության մասին, ինչի համար առկա են բոլոր պայմանները:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: