Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցակետերի արդիականացման ծրագիրը շեղվել է նախատեսված ժամանակացույցից![]() 20 հունիսի 2013 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են ոչ միայն պետական գերատեսչությունների, այլև միջազգային կառույցների ներկայացուցիչներ. առաջին անգամ մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Տրայան Հրիստեան, ինչպես նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոն: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ հանձնաժողովի նիստերի մասնակիցների բարձր ներկայացուցչական կազմը համահունչ է այն կարևորությանը, որ ունի ծրագիրը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման, անվտանգության ապահովման և սահմանների համալիր կառավարման ոլորտում տարածաշրջանային համագործակցության խորացման բնագավառներում: Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցումային կետերի արդիականացման ծրագրի իրականացումը մտնում է վճռորոշ փուլ, քանի որ, ըստ ՊԵԿ նախագահի, արդեն որոշակիանում են շինարարական աշխատանքների մեկնարկի և ընթացքի հետ կապված հարցերը. «Ծրագրի իրականացումը որոշակիորեն շեղվել է սկզբնապես նախատեսված ժամանակացույցից` կապված շինարարական ընկերության ընտրության ուշացման հետ: Ծրագրի մյուս բոլոր բաղադրիչների ուղղությամբ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` առանց ժամկետային լուրջ շեղումների»: Սահմանային անցակետերի համալիր զարգացումն ապահովելու համար ՄԱԶԾ-ն և ԵՄ-ը պատրաստակամ են շարունակել աջակցությունը Հայաստանին, ընդգծել են միջազգային կառույցների ներկայացուցիչները: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նիստի ընթացքում ներկայացվել են նաև ծրագրի ընթացքում կատարված աշխատանքները, քննարկվել խնդիրները և նախանշվել առաջիկա անելիքները: Քննարկվել են նաև ծրագրի իրականացման ընթացքի հետագա ուշացումները բացառելուն ուղղված քայլերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |