Կարեն Նազարյանը ՀՀ կառավարության աջակցությունն է հայտնել UNICEF-ի նոր ռազմավարական ծրագրին![]() 20 հունիսի 2013 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Այս օրերին Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր խորհրդի 2013թ. տարեկան նստաշրջանը, որին մասնակցում են UNICEF-ի գործադիր տնօրենը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները: Հունիսի 19-ին նիստի ընթացքում ներկայացվել է հիմնադրամի 2014-2017թթ. միջնաժամկետ ռազմավարական ծրագիրը, որին հաջորդել են փաստաթղթի վերաբերյալ պատվիրակությունների ելույթները: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում, գնահատելով միջնաժամկետ ծրագիրը մշակելու և այդ գործընթացում պետություններին, ՄԱԿ-ի գործակալություններին, հասարակական կառույցներին և այլ շահագրգիռ մարմիններին ներգրավվելու ուղղությամբ հիմնադրամի գործադրած ջանքերը, ողջունել է ծրագրում տեղ գտած առանձնահատուկ շեշտադրումը՝ հատկապես խոցելի և ուշադրությունից դուրս մնացած երեխաների իրավունքների իրականացման հարցի վրա: ՀՀ դեսպանը կարևորել է նաև հիմնադրամի կողմից երեխաների հավասար իրավունքների իրագործման հարցում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների լավագույն փորձի և հաջողված օրինակների մասին տեղեկատվության հավաքագրումը և դրանց փոխանակումը` մատնանշելով ներառական կրթության մատչելիության ապահովման գործում Հայաստանի գրանցած առաջընթացը: Ըստ Նազարյանի, Հայաստանն այն երկրներից է, որն ունի UNICEF-ի 2014-2017թթ. միջնաժամկետ ծրագրի նպատակներին համահունչ երկրում իրականացվող գործողությունների ծրագիր, որի արդյունքում ակնկալվում է որ կլուծվեն երեխաների համար կրթության, առողջության ու սնուցման որակյալ ծառայությունների մատչելիության առկա անհավասարությունը և բացերը: Նազարյանը հայտնել է ՀՀ կառավարության աջակցությունը UNICEF-ի նոր միջնաժամկետ ռազմավարական ծրագրին, ինչպես նաև պատրաստակամությունը` առավել զարգացնելու հիմնադրամի հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |