Թուրքիայում ԱՄՆ դեսպանն Ախթամար և Սուրբ Խաչ է այցելել

Թուրքիայում ԱՄՆ դեսպանն Ախթամար և Սուրբ Խաչ է այցելել

PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն կնոջ հետ այցելել է Վանա լճում գտնվող Ախթամար կղզի և հիացել հայկական Սուրբ Խաչ եկեղեցիով, հայտնում է CNNturk հեռուստաալիքը:

ԱՄՆ դեսպանը Աղթամար այցից հետո լրագրողների հետ կիսվել է տպավորություններով և ընդգծել, որ վերականգնման արդյունքում եկեղեցին ավելի է գեղեցկացել, քան 33 տարի առաջ էր, երբ առաջին անգամ ինքը տեսավ այն: Դիվանագետը հայտարարել է, որ զարմացած է մնացել, երբ Ախթամարում հանդիպել է Բոստոնից ժամանած զբոսաշրջիկների:

Ֆրենսիս Ռիկարդոնեն ասել է, որ Թուրքիայում քրդական հարցի կարգավորումն ընթացքի մեջ է: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նա հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացը ևս առաջ է շարժվում: «Երկու գործընթացների արդյունքններն արդեն տեսանելի են: Անցած տարվա համեմատ Ախթամար 4 անգամ ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելել: Վանի պատմությունը կրոնի և բնության առումով կարևոր դեր է խաղում զբոսաշրջության հարցում: Միևնույն ժամանակ այն շատ կարևոր է հայերի և ամերիկացիների համար: Նրանք, ովքեր ցանկանում են այցելել Վան, թող առանց հապաղելու գան»,- ասել է Ֆրենսիս Ռիկարդոնեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---