Նոր մանրամասներ՝ Մարմարաշենի միջադեպից. Մեկ մարդ է ձերբակալվել

Նոր մանրամասներ՝ Մարմարաշենի միջադեպից. Մեկ մարդ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Մարմարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Իսրայել Հ.-ին, Սիմոն Հ.-ին և 1991 թ. ծնված Տիգրան Հ.-ին հունիսի 23-ին Մարմարաշեն գյուղում դանակով հարվածել և թափանցող մարմնական վնասվածքներ է հասցրել նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Հարություն Ս.-ն, իսկ Պարույր Հ.-ի գլխի շրջանում կռփազենքով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Մարմարաշենի բնակիչ, 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Հարություն Ս.-ն ձերբակալված է, իսկ Գևորգ Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Հիշեցնենք, որ Մարմարաշենում հունիսի 23-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 3 մարդ է դանակահարվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---