Եվրոպայի հայ համայնքը Սփյուռքի նախարարի հետ հանդիպման ժամանակ կարևորել է աշխատաժողովների կազմակերպումը

Եվրոպայի հայ համայնքը Սփյուռքի նախարարի հետ հանդիպման ժամանակ կարևորել է աշխատաժողովների կազմակերպումը

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Նախարարը ներկայացրել է նախարարության գործունեությունը Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման, փոխգործակցության հետագա ամրապնդման, այդ ուղղությամբ պետության վարած քաղաքականության, ինչպես նաև տարբեր ոլորտներում նախարարության կողմից մշակվող և իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է նաև սիրիահայերի աջակցության ուղղությամբ տարվող բազմաբնույթ աշխատանքները, այնուհետև պատասխանել ներկաների հարցերին: Մասնակիցները հանդես եկան առաջարկություներով և տարբեր հարցադրումներով` առանձնացնելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրականացվելիք ծրագրերը: Նրանք կարևորեցին արդյունավետ համագործակցության և նոր ծրագրերի իրականացման նպատակով կազմակերպվող նման աշխատաժողովների հաճախակի անցկացումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---