Ողջի գետի Գեղի վտակի վնասված պլաստմասե խողովակը փոխարինվել է երկաթյայով

Ողջի գետի Գեղի վտակի վնասված պլաստմասե խողովակը փոխարինվել է երկաթյայով

PanARMENIAN.Net - Նախօրեին, ժամը 19:49-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աջաբաջ գյուղի մո¬տ գտնվող «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքի թափոնները լցվում են Գեղի գետը:

Սյունիքի ՄՓՎ ՃԿԿ-ից տեղեկացրել են, որ Ողջի գետի Գեղի վտակը որոշակի հատվածում հոսել է պլաստմասե խողովակով, որը հունիսի 25-ին վնասվել է և անմիջապես փոխարինվել երկաթյա խողովակներով:

Դեպքի վայրում է գտնվել մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Լ. Պետրոսյանը, ով տեղեկացրել է, որ կուսումնասիրեն նշված տարածքը և արդյունքների մասին կտեղեկացնեն այսօր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---