Հանրապետության գրեթե ողջ տարածքում արևային, առանց տեղումների եղանակ կլինի

Հանրապետության գրեթե ողջ տարածքում արևային, առանց տեղումների եղանակ կլինի

PanARMENIAN.Net - Հանրապետության ողջ տարածքում այսօր կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ, միայն առանձին շրջաններում օրվա 2րդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում և կարճատև անձրև, առատ տեղումներ չեն սպասվում:

Տեղ-տեղ հնարավոր է քամի` մինչև 15-18մ/վրկ: Տաթևում կհաստատվի առանց տեղումների, արևշող եղանակ, այն բարենպաստ է բնության գրկում ձեր հանգիստն անցկացնելու համար: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում սպասվում է արևային և շոգ եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամի` 7-10մ/վրկ: Գիշերը +16+18, ցերեկը +31+33, երեկոյան +24+26:

Ժամը 13.00-17.00 անհրաժեշտ է պատսպարվել արևից, օրվա ընթացքում ավելացրեք նաև ջրի չափաբաժինը, կրեք բաց գույնի բամբակե հագուստ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---