Շվեյցարացի լրագրողների աշխատանքներն Արցախի մասին հաղթել են միջազգային մրցույթում

Շվեյցարացի լրագրողների աշխատանքներն Արցախի մասին հաղթել են միջազգային մրցույթում

PanARMENIAN.Net - Շվեյցարացի լրագրողներ Անդրեաս Շնայդերի և Մայնրադ Շադեի աշխատանքներն Արցախի մասին հաղթող են ճանաչվել գերմանալեզու լրագրողների «Ցանց Արևելքից հաշվետվության համար» հասարակական կազմակերպության միջազգային մրցույթում:

2012թ. ապրիլին շվեյցարական Reportagen-ում հրապարակված Անդրեաս Շնայդերի ծավալուն հոդվածն Արցախի բնակիչների մասին, որոնք վերածնում են իրենց երկիրը, լավագույնն է ճանաչվել «տեքստ» անվանակարգում: «Լուսանկարներ» անվանակարգում հաղթել են Մայնրադ Շադեի ԼՂՀ-ում արված լուսանկարները, որոնք մինչ այդ ներկայացվել են տարբեր ցուցահանդեսներում:

Լրագրողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Բեռլինի Արվեստների տանը՝ «Կանաչ սրահում»: Արարողությունից հետո Մայնրադ Շադեն հարցազրույցում պատմել է Արցախի մասին իր տպավորությունները՝ այն անվանելով կայացած պետություն: Նա նաև հայտնել է, որ ԼՂՀ-ում արված լուսանկարները կընդգրկվեն «Պատերազմից առաջ և հետո» խորագրով ժողովածուի մեջ, որը լույս կտեսնի 2014թ.:

Մրցույթին մասնակցել են լրագրողներ Գերմանիայից, Շվեյցարիայից ու Ավստրիայից:

Շնայդերն ու Շադեն Արցախ են այցելել 2011 թ. սեպտեմբերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---