Ստամբուլի դատախազությունը կարող է ազատազրկման դատապարտել թուրքերին հայերին վիրավորելու համար

Ստամբուլի դատախազությունը կարող է ազատազրկման դատապարտել թուրքերին հայերին վիրավորելու համար

PanARMENIAN.Net - Ստամբուլի գլխավոր դատախազությունը մեղադրանքեր է ներկայացերլ Յուսուֆ և Մեհմեդ Զահիտ Փոլադներին հայազգի Լևոն և Հարություն Բալջիօղլուներին վիրավորելու համար:

Ինչպես գրում է Sabah-ը, առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ գլխավոր դատախազությունը բողոք է ընդունել թուրքերից, որոնք հայերին «գյավուրներ» (անհավատներ) են անվանել: Թուրքիայի բնակիչ Լևոն Բալջիօղլուն և նրա որդին պայմանագիր են կնքել Ֆիլիզ Ույարի հետ, մասնավոր դպրոցի ճաշարանի աշխատանքը կազմակերպելու նպատակով: Ընթացիկ տարվա ապրիլի 21-ին Ֆիլիզ Ույարի գործընկեր Յուսուֆ Փոլադը ցանկություն է հայտնել հաճախորդներ բերել դրսից, սակայն հայրն ու որդին դեմ եղան դրան՝ նշելով, որ դա հակասում է ճաշարանի աշխատանքի կանոններին: Հայր և որդին վարձել են Քեմալ Բաթու անունով ոմն մեկին, որպեսզի նա արգելի մուտքը կողմնակի անձանց այդ տարածք: Իմանալով այդ մասին, Փոլադը ասել է Բաթուին. «Մի դարձիր նրանց ստրուկը, նրանք հայ գյավուրներ են: Հայեր, սա մեր երկիրն է: Ես ձեզ կսպանեմ, ձեր ոտքերը կջարդեմ»:

Չորս օրից սպառնալիքները կրկնվել են, այս անգամ սպառնում էր նրա եղբայրը՝ Մեհմեդ Զահիդ Փոլադը. «Եթե դուք մատով կպնեք իմ եղբորը, ձեր ոտքերը կջարդեմ, հիմա մենք երեքով ենք եկել, բայց, եթե պետք լինի 130 հոգով կգանք»: Յուսուֆ Փոլադի դեմ քրեական գործ է հարուցվելԹուրքիայի ՔՕ 125/1 և 216/2 և Մեհմեդ Զահիդ Փոլադի դեմ ՝ 106/1 կետով: Նրանց սպառնում է 6 ամից մինչև 2,5 տարի ազատազրկում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---