«ՀայՌուսգազարդ» 2012թ. շահաբաժիններ չի վճարի 64,9 մլրդ դրամ վնասրի պատճառով

«ՀայՌուսգազարդ» 2012թ.  շահաբաժիններ չի վճարի 64,9 մլրդ դրամ վնասրի պատճառով

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:

Ժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2012թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը՝ հաշվի առնելով Ընկերության Վերստուգիչհանձնաժողովի եզրակացությունը: Քննարկվել է նաեւ 2012 թվականի շահաբաժինների վճարման հարցը եւ որոշում ընդունվել շահաբաժինները բաժնետոմսերի դիմաց չվճարել եւ չբաշխել՝ հաշվի առնելով ընկերության կողմից 2012թ. ընթացքում կրած վնասը՝ 64,9 մլրդ դրամ չափով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ընտրվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհուրդ հետևյալ կազմով.Հարությունյան Վարդան Ռուբենի Վասիլյեւ Նիկոլայ Վյաչեսլավի, Գոլուբեւ Վալերի Ալեքսանդրի, Իսայան Իոսիֆ Գեորգիի, Կարպել Ելենա Եվգենիի, Մովսիսյան Արմեն Խիկարի, Ֆրոլով Ալեքսանդր Ալեքսանդրի:

Ժողովի ընթացքում քննարկվել են նաևօրակարգային մի շարք այլ հարցեր:

Նույն օրը տեղի է ունեցել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Ընկերության Տնօրենների Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալերի Գոլուբեւը, Տնօրենների Խորհրդի նախագահի տեղակալ՝ Արմեն Մովսիսյանը, Տնօրենների Խորհրդի քարտուղար՝ Վահե Ստեփանյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---