Հորդանանը կարևորում է Հայաստանի հետ օդային կանոնավոր հաղորդակցության հաստատումը

Հորդանանը կարևորում է Հայաստանի հետ օդային կանոնավոր հաղորդակցության հաստատումը

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Հորդանանում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ ՀՀԹ առևտրի և տնտեսության նախարար Հաթեմ ալ-Հալուանիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք կարևորեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը: Դեսպանը նախարարին ներկայացրեց Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերը, ինչպես նաև դրանց զարգացման առաջնահերթությունները: Նախարարն իր հերթին կարևորեց երկու երկրների միջև օդային կանոնավոր հաղորդակցություն հաստատելու և համատեղ գործարար համաժողովներ կազմակերպելու անհրաժեշտությունը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Քննարկվեցին նաև առևտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի հաստատմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---