ԱԷՄԳ Միջուկային անվտանգությանը նվիրված նախարարական համաժողովը հռչակագիր է ընդունել![]() 2 հուլիսի 2013 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Վիեննայում մեկնարկել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` (ԱԷՄԳ) Միջուկային անվտանգությանը նվիրված նախարարական համաժողովը: Համաժողովը գումարվել է ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Յ. Ամանոյի նախաձեռնությամբ և միտված է վերանայելու միջուկային անվտանգության ամրապնդմանն ուղղված ձեռքբերումները, ներկա մոտեցումները և մատնանշելու ապագա առաջնայնությունները: Համաժողովին մասնակցում են մոտ 1300 պատվիրակ, 34 նախարար և 31 կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարարական համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2014-2017թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար: Համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ներկայացուցիչներ: Իր ելույթում դեսպան Կիրակոսյանը վերահաստատել է միջուկային զենքի չտարածմանը և խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործմանն ուղղված Հայաստանի կառավարության հանձնառությունը: Նա անդրադարձել է ՀԱԷԿ-ում միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության նպատակով ձեռնարկված քայլերին և ապահովության միջոցառումներին: ՀՀ մշտական ներկայացուցիչը տեղեկացրել է նաև Հայաստանի կողմից վերջերս վավերացված ոլորտի կոնվենցիաների, ընդունված օրենքների, ինչպես նաև միջուկային անվտանգության ոլորտում ԱԷՄԳ և անդամ երկրների հետ իրականացվող ծրագրերի մասին: Նույն օրը համաժողովն ընդունել է նախարարական հռչակագիրը, որում, մասնավորապես, նշվում է, որ անդամ երկրները շարունակում են մտահոգված մնալ միջուկային և ճառագայթային ահաբեկչության սպառնալիքով, կարևորում են ԱԷՄԳ դերը համընդհանուր միջուկային անվտանգության ամրապնդման գործում և կոչ անում երկրներին պահպանել միջուկային անվտանգությունը, այդ թվում՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանությունը, դրանց տեղափոխումը, օգտագործումն ու պահեստավորումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |