«Համահայկական բանկը» և «Ամերիաբանկը» կնքել են փոխըմբռնման հուշագիր

«Համահայկական բանկը» և «Ամերիաբանկը» կնքել են փոխըմբռնման հուշագիր

PanARMENIAN.Net - «Համահայկական բանկ» ԲԲԸ-ն և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կնքել են համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը և Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Համագործակցության շրջանակներում կողմերը հանդես կգան համատեղ ֆինանսավորման ծրագրերով: Հուշագրի ստորագրումը նպատակ ունի համագործակցության արդյունքում ընդարձակել ֆինանսավորման հնարավորությունները ներդրումային ծրագրեր իրականացնող ձեռնարկությունների համար, որոնց գործունեությունը հիմնականում միտված է արտահանմանը:

Բանկերի ղեկավարները նշել են, որ այս համագործակցությունը, ստեղծելով նոր հնարավորություններ երկարաժամկետ ֆինանսավորման համար, կխթանի հայրենական տնտեսության զարգացումը, տեղական ընկերությունների մրցունակության բարձրացումը արտաքին շուկաներում, ինչպես նաև կնպաստի Հայաստանում զբաղվածության մակարդակի բարձրացմանը:

Կողմերը հանդես կգան նաև համատեղ ֆինանսավորման հեռանկարների ուսումնասիրությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---