Բակո Սահակյանը և Հովիկ Աբրահամյանը ծանոթացել են Արցախի հարավային թևում իրականացվող ծրագրերի ընթացքին![]() 6 հուլիսի 2013 - 21:40 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում դիմավորել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությանը՝ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Բակո Սահակյանը և Հովիկ Աբրահամյանը հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացել են Արցախի հարավային թևում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Այնուհետև Հադրութի շրջանի մերձարաքսյան տեղամասերից մեկում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախի և Հայաստանի շրջանների ու մարզերի միջև համագործակցության հարցերին: Նախագահ Սահակյանը նշել է, որ այս համատեքստում առանձնակի կարևորություն ունի ԼՂՀ հարավային թևը, որտեղ առկա է լուրջ ներուժ արդյունաբերության և գյուղատնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար՝ հավելելով, որ համագործակցությունն այստեղ փոխշահավետ կլինի մեր հանրապետությունների համար: Այցելությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |