Մոլդովացի օմբուդսմենը չի պատրաստվում հայերից ներողություն խնդրել

Մոլդովացի օմբուդսմենը չի պատրաստվում հայերից ներողություն խնդրել

PanARMENIAN.Net - Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելյա Գրիգորիուն չի պատրաստվում ներողություն խնդրել հայերից` օրերս ՀՀ Ազգային ժողովում Հայաստանը «ագրեսոր երկիր» անվանելու համար: Այս մասին նա երեկ հայտարարել է Քիշնևում մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ Գրիգորիուի, Երևանում խորհրդաժողովի ժամանակ նա արտահայտել է մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը:

«Իմ հայտարարության համար չեմ ափսոսում ու չեմ պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել, քանի որ ոչ մեկին չեմ վիրավորել»,-հայտարարել է փաստաբանը` հավելելով, որ չէր սպասում, որ իր ելույթին նման արձագանք կլինի:

«Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակն էր մեղավոր, այդ սկանդալը նա է հրահարել»,- նշել է Գրիգորիուն:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Հայաստանի խորհրդարանում անցկացվող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուն` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հանդես է եկել հակահայկական ելույթով` Հայաստանին անվանելով «ագրեսոր երկիր»: Նա նաև նշել էր, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Նրա հայատարարությանն արձագանքել էին ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Լիտվայի օմբուդսմենը: Հերմինե Նաղդալյանը հորդորել էր չօգտագործել խորհրդաժողովը և Հայաստանի խորհրդարանի ամբիոնը սուտ տեղեկատվություն տարածելու համար. «Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---