Արցախի ԿԸՀ անդամ Ռաշիդ Պետրոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

Արցախի ԿԸՀ անդամ Ռաշիդ Պետրոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ռաշիդ Պետրոսյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանն այսօր նաև օրենքներ է ստորագրել: Մասնավորապես նաև վավերացրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---