Արցախում քննարկել են կարկտահարության հետևանքների վերացման գործընթացին առնչվող հարցեր

Արցախում քննարկել են կարկտահարության հետևանքների վերացման գործընթացին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին այցելել է շրջկենտրոն Ասկերան և հրավիրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում կարկտահարության հետևանքների վերացման գործընթացին:

Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:

Նախագահը կարևորել է բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը` հավելելով, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ հողերի հնարավորինս շուտ վերականգման համար: Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---