Հակամենաշնորհային մարմինը կպարզի, թե ինչու են թանկացել հյութերն ու գարեջուրը![]() 13 հուլիսի 2013 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) գնաճ է արձանագրել գազավորված ըմպելիքների, հանքային ջրերի ու գարեջրի շուկաներում: Ինչպես PanARMENIAN.Net –ին են հայտնել ՏՄՊՊՀ-ում, հուլիսի 7-ին մինչև 30 դրամ գնաճ է գրանցվել այդ շուկաներում: Հուլիսի 1-ից Հայաստանում գարեջրի ու ըմպելիքների բոլոր արտադրողները պետք է գրանցեն իրենց ողջ արտադրությունը: Դա ուղղված է տնտեսվարողներին «ստվերից» դուրս բերելուն: Սակայն դրոշմապիտակի առկայությունը շշերի վրա, որի գինը 3,5 դրամ է, չպետք է ազդեր գնագոյացման վրա: Հակամենաշնորհային մարմինը նախօրեին ծանուցում է ուղարկել տնտեսվարող սուբյեկտներին, որոնք գերակա դիրք ունեն այդ շուկաներում, որպեսզի նրանք գների բարձրացման հիմնավորում ներկայացնեն: Ստացված տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև սեփական վերլուծությունը հաշվի առնելով, հանձնաժողովը որոշում կկայացնի տնտեսվարողների կողմից հնարավոր անբարեխիղճ վարքի և մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |