«Հայկի Սերունդ» ՀԿ-ն մասնակցել է «Երկխոսություն – 2013» միջազգային ճամբարին

«Հայկի Սերունդ» ՀԿ-ն մասնակցել է «Երկխոսություն – 2013» միջազգային ճամբարին

PanARMENIAN.Net - Արցախում գործող «Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամները մասնակցել են Ռուսաստանի Կալուգայի մարզի «Էթնոմիր» կրթամշակութային, զբոսաշրջանային կենտրոնում կազմակերպված «Երկխոսություն – 2013» միջազգային երիտասարդական հոբելյանական 5-րդ ճամբարին:

Հավաքին մասնակցել են ընդհանուր առմամբ 150 երիտասարդներ Եվրոպայի խորհրդի և ԱՊՀ անդամ 15 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Լեհաստանից, Սերբիայից, Ուկրաինայից և այլ պետություններից: Հնգօրյա ճամբարը, որն առաջնորդվում էր «Մենք հավասար ենք առանց ատելության, մենք միասնական ենք» կարգախոսով, կազմակերպվել է Ռուսաստանի երիտասարդական և մանկական միավորումների ազգային խորհրդի, Եվրոպայի խորհրդի երիտասարդական դեպարտամենտի և այլ կառույցների համատեղ ջանքերով: Ճամբարը նպատակ ուներ խթանել միջմշակութային երկխոսությունը տարբեր երկրների երիտասարդական կազմակերպությունների միջև՝ անկախ նրանց էթնիկական, կրոնական, լեզվական, մշակութային տարբերություններից:

Արցախի պատվիրակությունը նմանատիպ միջազգային ճամբարի մասնակցում էր առաջին անգամ, և կազմակերպիչների կողմից նրան հնարավորություն տրվեց ներկայանալ որպես Լեռնային Ղարաբաղի երիտասարդական կազմակերպություն: Հայաստանի Հանրապետությունից ճամբարին մասնակցել է 3 հոգի, այդ թվում՝ եզդիական համայնքի ներկայացուցիչը։ Միջոցառմանը մասնակցել են հայեր նաև Կալուգայից, Սարատովից և Մոսկվայից, որոնք ներկայացնում էին տեղի հայկական համայնքները: Ճամբարի ընթացքում մասնակիցները բաժանվել են 9 խմբի։ Նրանց համար Ռուսաստանի և Եվրոպայի խորհրդի մասնագետներն անց են կացրել սեմինար պարապմունքներ և վարպետաց դասեր՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---