Այսօրվանից հանրապետությունում գործարկվելու են նոր արագաչափեր

Այսօրվանից հանրապետությունում գործարկվելու են նոր արագաչափեր

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ից Հայաստանի ավտոճանապարհներին գործարկվելու են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր:

Ինչպես տեղեկացնում է ճանապարհային ոստիկանությունը, գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված արագաչափեր.

«Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 35-րդ կմ (Մեծամոր քաղաքի վարչական տարածք)` երկու ուղղություններով: Այստեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է:

«Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 46.7-րդ կմ (Սարդարապատ գյուղի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

«Հ-15 Արմավիր–Արգավանդ-Մարգարա» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ (Հայկավան գյուղի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---