Մրցութային շեմը չհաղթահարած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին

Մրցութային շեմը չհաղթահարած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2013 թվականի ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հրապարակվել են հուլիսի 15-ին:

Ինչպես տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը, ընդունելության քննություններից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Նրանք կարող են մասնակցել մրցույթին` լրացնելով նոր դիմում-հայտ:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատի հուլիսի 25-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---