Նախորդ տարվա համեմատ աճել է պոլիկլինիկաներ դիմած քաղաքացիների թիվը

Նախորդ տարվա համեմատ աճել է պոլիկլինիկաներ դիմած քաղաքացիների թիվը

PanARMENIAN.Net - 2013 թվականի առաջին կիսամյակում, ամփոփ տվյալներով, մայրաքաղաքի պոլիկլինիկաներէ դիմել 1.008.853 քաղաքացի: Լաբորատոր-գործիքային հետազոտություններ են անցել 543.457 անձինք: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համաբուժարաններ դիմած քաղաքացիների թիվը ավելացել է շուրջ 100 հազարով:

Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում ստացիոնար բուժման ուղեգրված 13.558 հիվանդներից պետպատվերի շրջանակում սպասարկվել է 7.882-ը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացող 12.864 անձանցից պետպատվերով վիրահատվել է 7.804-ը:

Միևնույն ժամանակ նվազել է վճարովի հիմունքներով ընդունված հիվանդների թիվը: Եթե 2012 թվականին վճարովի ծառայություններից օգտվել է 4.667 քաղաքացի, ապա այս տարվա առաջին կիսամյակում նրանց թիվը կազմել է 4.389: Հունվար-հունիս ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 3.074 վիրահատություն, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---