Ի պաշտպանություն հայ վարորդի ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ ստորագրահավաք է սկսվել

Ի պաշտպանություն հայ վարորդի ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ ստորագրահավաք է սկսվել

PanARMENIAN.Net - «Երեկ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, որ ՌԴ իրավապահները ՀՀ քաղաքացուն անմարդկային ձևով են վերաբերվում: Որոշ համացանցային «հեղինակություններ» էլ իրենց թույլ տվեցին արտահայտություններ անել, որոնք ոտնահարում են քաղաքացու իրավունքներն ու արժանապատվությունը: Մենք՝ ներքոստորագրյալ ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք, որ մեր հայրենակցին համապատասխան վերաբերմունք ցույց տրվի»:

Այսպիսի տեքստով այսժմ ստորագրահավաք է ընթանում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց: Դեսպանատան մոտ հավաքվածները բողոքում են ՌԴ իրավապահ մարմինների կողմից Պոդլոսկի վթարի մեջ մեղադրվող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ անհարագալից վերաբերմունքի դեմ:

Հավաքվածները նաև պաստառներ են բերել, որոնցով հարցեր են ուղղել ՌԴ իշխանություններին, մասնավորապես, թե ինչու ՌԴ սահմանադրությամբ ամրագրված նորմերը չեն կիրառվում, երբ խոսքը վերաբերում է հայ վարորդին:

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Երեկ նրան դատարանի դահլիճ են բերել կանացի խալաթով և չսափրված, ինչն էլ համացանցում հայերի վրդովմունքի պատճառն է դարձել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---