Ռուսաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները հանդիպել են Հրաչյա Հարությունյանին

Ռուսաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները հանդիպել են Հրաչյա Հարությունյանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այսօր քննչական մեկուսարանում հանդիպել են Հրաչյա Հարությունյանին: Նա հավաստիացրել է, որ իրեն ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն և քննչական մեկուսարանում ապահովված են նորմալ պայմաններ:

ՀՀ դեսպանատան աշխատակիցները տեղեկացել են Հրաչյա Հարությունյանին անհրաժեշտ պարագաների և հագուստի կարիքների մասին, որոնք անհապաղ կփոխանցվեն նրան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:

ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը կալանավորվել է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած վթարից հետո: Հարությունյանի վարած բեռնատարը բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Հայ վարորդին հիվանդանոցից դատարան են տեղափոխել կանացի խալաթով, ինչը ըստ ակցիայի մասնակիցների, նրան նվաստացնելու նպատակով է արվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---