Հայաստանի ու Արցախի գործակցությունը սոցիալական ոլորտում ամրապնդվել է

Հայաստանի ու Արցախի գործակցությունը սոցիալական ոլորտում ամրապնդվել է

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին և ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանին:

Կառավարության ղեկավարն իր խոսքում կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը, ընդգծել առաջիկա տարիներին Արցախում նախանշվող մի շարք կարևոր նախագծերի, մասնավորապես կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ա. Ասատրյանը նշել է, որ Արցախի գործընկերների հետ առկա կայուն համագործակցությունն այսօր ամրապնդվել է Արցախի և Հայաստանի համապատասխան նախարարությունների միջև կնքված համագործակցության հուշագրով, ինչը պարունակում է ոլորտում շարունակաբար իրականացվող բարեփոխումների առաջնահերթությունները նկարագրող կոնկրետ միջոցառումների ծրագրեր: Երկու հայկական հանրապետություններում նմանօրինակ համալիր ծրագրերի կենսագործումը հնարավորություն է ընձեռելու ավելի կոնկրետ և հասցեական դարձնել սոցիալական բնագավառում պետական քաղաքականությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս. Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---