Արձակուրդների ընթացքում Ամերիաբանկն առաջարկում է նշանակալի զեղչեր![]() 22 հուլիսի 2013 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Արձակուրդների ընթացքում Ամերիաբանկն առաջարկում է նշանակալի զեղչեր բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Բանկին ի պահ հանձնել նյութական արժեքներ: 2013թ. հուլիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ամերիաբանկի «Սայաթ-Նովա» մասնաճյուղում անհատական պահատուփ վարձակալող հաճախորդները կօգտվեն հետևյալ արտոնյալ պայմաններից. մեկ ամսով վարձակալելու դեպքում` 50 տոկոս զեղչ, վեց ամսով վարձակալելու դեպքում՝ 50 տոկոս զեղչ և մեկ տարվա անվճար սպասարկմամբ Visa Classic կամ MasterCard Standard դեբետային քարտ, տասներկու ամսով վարձակալելու դեպքում՝ 50 տոկոս զեղչ և մեկ տարվա անվճար սպասարկմամբ Visa/MasterCard Gold դեբետային քարտ: Տեղեկացնենք նաև, որ անհրաժեշտության դեպքում Բանկն անվճար կտրամադրի անձնական հաշիվների շարժի վերաբերյալ տեղեկանք` դեսպանատուն ներկայացնելու համար: Նշենք, որ Ամերիաբանկն առաջարկում է փոքր, միջին, մեծ և շատ մեծ չափերի անհատական պահատուփեր, որոնք տեղակայված են հատուկ սարքավորված սրահներում: Դրանք գտնվում են շուրջօրյա հսկողության ներքո, հագեցած են անվտանգության ժամանակակից համակարգով և հակահրդեհային ահազանգման միջոցներով: Պահատուփեր տրամադրելիս կապահովվի հաճախորդների կողմից ի պահ տրված նյութական արժեքների ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև պահատուփի պարունակության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |