Գերմանիայի ԱԳՆ-ն վստահ է, որ Եվրոպան առանց «Արևելյան գործընկերության» անկատար կլինի

Գերմանիայի ԱԳՆ-ն վստահ է, որ Եվրոպան առանց «Արևելյան գործընկերության» անկատար կլինի

PanARMENIAN.Net - Եվրոպան առանց «Արևելյան գործընկերության» անկատար կլինի, գտնում է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն: Ըստ նրա, Գերմանիան ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին:

«Ես կարևորում եմ «Արևելյան գործընկերությունը»: Կարծում եմ, որ Եվրոպան հեռանկար և ապագ ունի: Մենք պետք է ուշադրություն դարձնենք «Արևելյան գործընկերության» ծրագրի վրա, քանի որ դա մեր պարտավորությունն է ու պատասխանատվությունը»,-երկուշաբթի ասել է Վեստերվելլեն Բրյուսելում վրացի լրագրողներին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Բրյուսելում ընթանում է «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարների հանդիպումը ԵՄ երկրների դեսպանների հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---