Մթերվել է շուրջ 11.905 տոննա ծիրան, որը շուրջ 4.144 տոննայով ավելին է նախորդ տարվանից

Մթերվել է շուրջ 11.905 տոննա ծիրան, որը շուրջ 4.144 տոննայով ավելին է նախորդ տարվանից

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է ոլորտի վերամշակող ճյուղի ձեռնարկատերերին՝ ամփոփելու ծիրանի մթերման ցուցանիշները և նրանց հետ քննարկելու պտուղ-բանջարեղենի մթերման սպասվող ծավալները: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել մթերող այն ընկերություններին, որոնք ծիրանի մթերումն իրականացրել են նախօրոք խոստացված խմբաքանակով:

Oրվա օպերատիվ տվյալով՝ մթերվել է շուրջ 11.905 տոննա ծիրան, որը շուրջ 4.144 տոննայով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալից: Իսկ ծիրանի արտահանման տեմպերը կրկնապատկվել են. նախորդ տարվա 11.500 տոննայի դիմաց օրվա տվյալով՝ շուրջ 20.888 տոննա ծիրան է արտահանվել: Աճի միտումներն առկա են պտուղ-բանջարեղենի ամբողջական ցուցանիշների կտրվածքով. մթերվել է 12.977 տոննա պտուղ, 477 տոննա բանջարեղեն, իսկ պտուղ-բանջարեղենի արտահանման ամբողջական ցուցանիշը 34.996 տոննա է:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---