Չինաստանը ԼՂՀ հիմնախնդրի բանակցությունների միջոցով հանգուցալուծման կողմնակից է

Չինաստանը ԼՂՀ հիմնախնդրի բանակցությունների միջոցով հանգուցալուծման կողմնակից է

PanARMENIAN.Net - Պեկինում կայացած հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկեր Վան Յիին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: Չինաստանի արտգործնախարարն իր երկրի աջակցությունը հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների միջոցով խաղաղ հանգուցալուծմանը: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:

Նախարարները շահագրգիռ քննարկում ունեցան միջազգային հարաբերությունների այժմէական խնդիրների շուրջ: Նախարարներ Նալբանդյանն ու Յին քննարկեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, Հայաստանի և Չինաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների ակտիվացմանը վերաբերող հարցեր։ Այդ համատեքստում կարևորվեց ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների մասին հուշագրի ստորագրումը։

Անդրադառնալով իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը՝ նախարարները պայմանավորվեցին ինվենտարիզացիայի ենթարկել անցյալ երկու տասնամյակների ընթացքում ստորագրված երկկողմ փաստաթղթերը և մշակել նոր համաձայնագրեր։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ ներկայումս նախապատրաստական փուլում են գտնվում 12 նոր փաստաթղթեր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---