Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան՝ կրթական վստահելի գործընկեր

Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան՝ կրթական վստահելի գործընկեր

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր՝ ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի և ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորկյանի:

Նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի նախագահին՝ նախաձեռնությանն աջակցելու և կրթական վստահելի գործընկեր դառնալու համար: ՚Մեկնարկող նախագծի նպատակն է՝ ոսկերչության ոլորտում ապահովել մասնագիտական հմտություններ ունեցող, աշխատաշուկայի պահանջներին բավարարող երիտասարդ կադրերի պատրաստման գործընթաց:

Հուշագիրը համապարփակ լուծում է առաջարկում որակյալ կադրերի պատրաստման հարցում՝ սկսած նյութատեխնիկական բազայի բարելավումից մինչև վերապատրաստում, մասնագիտությունների առարկայացանկ և դասավանդվող բովանադակության վերանայում, ինչպես նաև լավագույն կադրերին աշխատատեղերով ապահովում: Միջին մասնագիտական կրթության ոլորտում կրթական բարեփոխումների գերակայություններից մեկը մասնավոր հատվածի ներգրավման հարցն է ինչպես կրթական բովանդակության վերանայման, այնպես էլ ուսումնական հաստատությունների կառավարման հարցում նրան դաշնակից դարձնելու և վերջնաարդյունքի վրա խարսխված կրթական ծառայությունների մատուցման գործում, որը պետք է լինի բացառապես աշխատաշուկայի պահանջներին համապատասխան՞,-նշել է նախարարը:

Ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորկյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայի պարտքն է փորձել օգնել իր հայրենիքին: Նա ընդգծել է, որ այս հուշագրի նպատակն է ստեղծել բազա՝ ինտելեկտուալ և մասնագիտական բարձր մակարդակ ունեցող մասնագետներ պատրաստելու համար:

Հուշագրի նպատակն է՝ մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈՒ/ շարունակական զարգացումը, ուսումնական հաստատություն–գործատու գործընկերային կապերի ամրապնդումը, հաստատությունների շրջանավարտների զբաղվածության ապահովումը, մասնավորապես, ոսկերչության բնագավառում:

Կողմերը մասնակցելու են նաև ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների և ծրագրերի արդյունքների վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանակմանը և հանրային իրազեկման միջոցառումներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---